Կահիրեում վերջին 100 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել՝ անակնկալի բերելով Եգիպտոսի բնակիչներին:

Huffington Post-ը տեղեկացնում է, որ տեղումների ցածր մակարդակ ունեցող Կահիրեի համար ձյունը բացարձակապես անսովոր երևույթ է:

Los Angeles Times-ը գրել է, որ Եգիպտացիներն այնքան են հուզվել տեղացած ձյան պատճառով, որ սոցիալական ցանցերը հեղեղել են լուսանկարներով։