ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նոր հատուկ խորհրդական Ջոն Պոդեստան առաջարկում է գաղտնազերծել ՉԹՕ-ների վերաբերյալ տվյալները:
Ավելի վաղ Պոդեստան, լինելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, ՉԹՕ-ների թռիչքների վերաբերյալ տեսագրությունների մասին տեղեկությունները գաղտնազերծելուն կողմ էր հանդես գալիս:
Օբամայի առաջին երդմնակալության արարողության ժամանակ ՉԹՕ-ի թռիչք էր արձանագրվել CNN ընկերության կողմից:
Ըստ Պոդեստայի` համաշխարհային ողջ հանրությունը եւ ամերիկյան ժողովուրդը պատրաստ են ընդունել ՉԹՕ-ների մասին ԱՄՆ-ի գաղտնի արխիվներում պահվող տեղեկությունը: Ավելին, ըստ նրա, տեղեկության հրապարակումը կօգնի գիտնականներին հասկանալ այդ երեւույթի բնույթը:
Այժմ, երբ Ջոն Պադեստան Օբամայի խորհրդականն է, նա կարող է ազդել ՉԹՕ-ների վերաբերյալ գաղտնի նյութերը գաղտնազերծելու վրա: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի նախագահի այդ քայլը կարող է բարձրացնել նաեւ վերջինիս նվազող վարկանիշը:





























