Հայաստանի ղեկավարութան համար կարեւոր է իշխանության պահպանումը, այլ ոչ թե երկրում բարեփոխումների իրականացումը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Հելսինքյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ «Վիլնյուսից հետ. ապագայի գաղտնի հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ղեկավարության՝ իշխանությունը կորցնելու սպառնալիքը երկիրը կանգնեցրել է Մաքսային միության առաջ: Նրա խոսքով՝ Հայաստանը իր ինքնուրույնությունն ու անկախությունը կորցնելու վտանգի առաջ է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երեքին Մոսկվա կատարած այցից հետո Հայաստանի նախագահը հայտարարել էր որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Դրանից հետո վիլնյուսյան գագաթաժողովում ԵՄ-Հայաստան Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը տեղի չի ունեցել:




























