Ներկայումս մենք հայտնվել ենք Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը կորցնելու մարտահրավերի առաջ, եւ պետք է հասկանալ` ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա:  Այս մասին դեկտեմբերի 16-ին  հայտարարել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի  ղեկավար Լեւոն Բարսեղյանը` «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով հանրային  քննարկման ընթացքում:

«Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ցույց տվեց, որ Հայաստանը զարգացման  հեռանկարային մարտավարություն չուներ»,- նշել է Լեւոն Բարսեղյանը, ընդգծելով, որ մի հարցի շուրջ բանակցություններ են տարվել չորս տարի, իսկ հետո ընդունվել է միանգամայն հակառակ որոշում:

Հիշեցնենք, Հայաստանի Մաքսային միություն մտնելու որոշման մասին հայտարարվել էր 2013թ. սեպտեմբերի 3-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման ավարտին: