Թուրքիայի Օրդու նահանգի բարձրադիր շրջաններում խիստ ցուրտ եղանակն ու ուտելիքի պակասը ստիպել են վայրի խոզերին իջնել բնակավայրեր։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օրդու նահանգի Մեսուդիյեի, Գյոլքյոյի եւ Փերշեմբեի շրջանի գյուղերի բնակիչները բողոքել են, որ վայրի խոզերը ավերում են ցանկատարածքները եւ որսորդական խմբեր են կազմել՝ վայրի խոզերի դեմ պայքարելու համար։

Որսի դուրս եկած խմբերից մեկի անդամները ականատես են եղել, թե ինչպես են մեծ թվով վայրի խոզեր իրար հետեւից շարժվում։