Սեփական մորը սպանած գեյմերին դատապարտել են 9,5 տարի ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Այս մաիսն հաղորդում է Ստրեժեւոե քաղաքի դատարանի հրապարակած հայտարարությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդը խաղամոլ էր: Նա հաճախ է խղացել դաժան սպանություններով համակարգչային խաղեր:

Երբ ծնողները փորձել են կտրել տղային այդ զբաղմունքից, նա ուժեղ նյարդայնացել է:

2012-ի նոյեմբերին խաղալիս նա ունեցել է մարդասպանի հույզերը զգալու ցանկություն ու դանակով եւ կացնով հարձակվել սեփական մոր վրա, ով այդ պահին նրա համար ընթրիք է պատրաստել: Կինը տեղում մահացել է:

Նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ նշել է, որ մորը սպանել է, քանի որ նա իր սննդի մեջ թույն է ավելացրել: Ավելի ուշ նա բացատրել է սպանության դրդապատճառները, սկ թունավորման վարկածը նա հորինել է, որպեսզի արդարացներ իրեն:

Սպանությունից հետո նա փախել է քաղաքից ու կեղծ անվամբ հանդես եկել, սակայն ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել մեղքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: