Կառավարության դեկտեմբերի 19-ին կայանալիք նիստի օրվա փոփոխության հետ կապված առայժմ որոշում չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եթե Կառավարության նիստի օրը փոխվի, այդ մասին նրանք տեղյակ կպահեն մեկ օր շուտ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին 84 տարեկանում մահացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը: Նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի  18-ին, հուղարկավորությունը` 19-ին: «Հրապարակը» գրել էր, որ կառավարության նիստը, թերեւս, հետաձգվի: Թերթի տեղեկություններով՝ երեկ կառավարությունում այս հարցը քննարկվել է, եւ որոշել են հինգշաբթի օրվա նիստը տեղափոխել ուրբաթ: