Կրասնոյարսկից Դուբայ մեկնած Boeing-737–800 օդանավը վերադառնում է ելակետային օդանավակայան՝ երկրորդ օդաչուի դիմապակուն ճաք հայտնաբերելու պատճառով: Այժմ այն վայրէջքի է պատրաստվում: Վայրէջքը սպասվում է տեղական ժամանակով  14:30-ին», հայտնում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով ավիաընկերության մամուլի քարտուղար Իրինա Վորոբյովային:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքով՝ տվյալ անսարքությունը կրիտիկական չէ:

Հաղորդվում է, որ Դուբայ թռչող օդանավում 125 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ կա: