35-ամյա Արթուր Օ.-ն, դեկտեմբերի 16-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել եւ ներկայացրել իրեն պատկանող «Ատմագա» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը, որի վրա առկա է եղել կառուցվածքային փոփոխություններ` նմանեցվելով մարտական հրազենի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: