Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Հարություն Փամբուկյանի Հայաստան կատարած այցը գործնական բնույթ չի կրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ նախկին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Հարություն Փամբուկյանը:
Նա նշեց, որ երկու օր առաջ է եկել Հայաստան, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանի հայրն է մահացել: «Նա իմ մոր եւ հոր թաղմանը ներկա է գտնվել եւ բնականաբար ես չէի կարող այստեղ ներկա չլինել»,- ավելացրեց Հարություն Փամբուկյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող իր բիզնեսներին, Փամբուկյանը նշեց, որ Հայաստանում գտնվող ոչ մի բիզնես դեռ չի վաճառել. «Որ բիզնեսը որ լավ չլինի, պատրաստ եմ վաճառել, եթե լավ գնորդ լինի: Իսկ հիմա պատրաստ չեմ բացարձակ»: Նա չբացառեց, որ հնարավոր է Հայաստանում բիզնեսն ընդլայնի:





























