NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet» կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է կայքի բլոգերներից Գերորգի Լոմսաձեն:Երբ մտածում ես կատարյալ ընտրական օրենսդրության եւ դրա գործնական կիրառման փորձ ունեցող երկրի մասին, քիչ հավանական է, որ կմտածես հարավկովկասյան Ադրբեջանի մասին, որը հարուստ է ածխաջրածիններով, սակայն, ըստ միջազգային դիտորդների, նաեւ ժողովրդավարության թերություններով: Այնուամենայնիվ, Խորհրդային Միության նախկին պետությունները ընտրական բարեփոխումների ոգեշնչում փնտրելու համար հենց այստեղ գնացին:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեկտեմբերի 16-ին Անկախ պետությունների համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի հանդիպման ժամանակ խմբի քարտուղարության ղեկավար, Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Սերգեեւը հայտարարեց, որ Ադրբեջանը արժանավոր ընտրական օրենսդրություն ունի եւ որ աշխարհն ունի դրա կարիքը:Պարզ չէ, թե ինչ է մասնավորապես տպավորել պատվիրակներին, ովքեր հավաքվել էին Բաքվում մասնակցելու «ԱՊՀ երկրներում ընտրական օրենսդրության զարգացումը. կատարելագործման ուղիները եւ կիրառման փորձը» թեմայիով սեմինարին: Ադրբեջանում շարունակում է իշխել Ալիեւների նույն ընտանիքը, ովքեր Ադրբեջանի ղեկին էին այն ժամանակից ի վեր, երբ ԱՊՀ երկրները Խորհրդային Միության անդամներ էին: Նախագահական ժամկետի սահմանափակման վերացումից հետո ադրբեջանական ժողովուրդը կարծես ապրում է «Խլուրդի օր» վերջին տասնամյակների ընթացքում, երբ Հեյդար Ալիեւի մահից հետո, 2003թ.-ի ի վեր երկիրը կառավարում է նրա որդի Իլհամ Ալիեւը:

Հնարավոր է, Սերգեւին տպավորել էր այն, որ Ալիեւը նույնիսկ չի փորձել Ադրբեջանում վերափոխումներ անցկացնել, ինչով որ զբավում են Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Ալիեւը պարզապես երեք անգամ անընդմեջ հաղել է ընտրություններում՝ պաշտոնական տվյալների համաձայն:Թվում է. Սերգեւն առանձնապես տպավորված  է հոկտեմբերի 9 – ին կայացած վերջին ընտրություններով, որոնց ընթացքում ԱՊՀ իբր զգոն դւիտորդները օրենսդրության «զարգացման» «զգալի առաջընթաց» են նկատել, ինչ էլ որ դա նշանակի, ինչպես նաեւ «կենտրոնական եւ տեղական ընտրական հանձնաժողովների աշխատանքում»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մասնավորապես, միջազգային ճանաչում ձեռք բերեց, երբ կապալառուն նախքան ընտրությունների օրը սմարթֆոնների համար ծրագիր թողարկեց, որով ներկայացվում էր դեռ ճկայացած ընտրությունների արդյունքները:Սերգեեւը չմեկնաբանեց այս անհաջողությունը, սակայն արեւմտյան դիտորդներն ընդհանուր առմամբ չկարողացան տեսնել նույն այդ առաջընթացը, որն ինքն էր տեսել:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հարցերով կազմակերպությունը հաղորդեց ընտրությունների վերաբերյալ օրենքներում, ինչպես նաեւ առհասարակ ընտրական գործընթացում մի շարք խնդիրների մասին, որոնք խանգարում են բոլորին նախագահ դառնալու փորձի ժամանակ՝ բացառությամբ Ալիեւի:Սակայն Սերգեեւն ու իր ընկերությունը, ինչպես երեւում է, չեն նկատում նման թերություններ: Կամ, հնարավոր է, նրանք ընտրական օրենսդրության կատարելության վերաբերյալ բոլորովին այլ պատկերացում ունեն: Եթե նպատակն այն է, որպեսզի հնարավոր լինի իշխանության մոտ մնալ ընտրությունների միջոցով կամ դրանց հակառակ, ապա հաջորդ վայր կարող է հանդիսանալ Բելառուսը, որտեղ կարելի է բազում հնարքներ սովորել: