Հարավային Սուդանի մայրաքաղաքում բանակային ստորաբաժանումների միջեւ երկօրյա մարտերի արդյունքում ու ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել էմ ոտ հինգ հարյուր մարդ:

Երկրի տարածքում մարտերը շարունակվում են դեկտեմբերի 15-ից ի վեր՝ երկրի նախագահ Սալվա Կիիրին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո:

Պետական հեղաշրջման փորձի համարձերբակալվել են տաս առավել ազդեցիկ քաղաքական դեմքեր, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տեղեկությունները:

ՄԱԿ-ի ԱԽ-ում կարծում են, որ հակամարտությունը զարգանում է էթնիկ հիմքի վրա եւ երկրում քաղաքացիական պատերազմի զարգացման սպառնալիք կա: Տվյալ պահին քսան հազար փախստականներ ապաստանել են մայրաքաղաք Ջուբայի արվարձանում, մի տարածքում, որը ՄԱԿ-ի պաշտպանության տակ է:

Երկուշաբթի Հարավային Սուդանի նախագահ Կիիր Նաժատը հայտարարել է պետական հեղաշրջումը կանխելու մասին՝ դրա նախապատրաստման մեջ մեղադրելով իր նախկին օգնական Ռիեկ Մաչարին: