2010 թվականի մարտ ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի 3 և խաղատան կազմակերպման 1 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 1 լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել, ևս 2 շահումով խաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից, ընթացիկ ժամանակահատվածում տուգանվել են խաղատների, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչները, համապատասխանաբար 3 մլն 500 հազար, 500 հազար և 200 հազար դրամի չափով: Նույն ժամանակահատվածում 4 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Մարտ ամսվա ընթացքում այս ոլորտից սահմանված կարգով գանձվել է պետական տուրք` 85 մլն դրամի չափով, որից 50 մլն-ը` խաղատների և 35 մլն-ը` շահումով խաղերի գծով:
2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:




























