Չորս հոգի՝ երեք զինծառայող եւ մեկ քաղաքացիական մասնագետ են զոհվել ապրիլի 9-ին Աֆղանստանի հարավ-արեւելքում ՆԱՏՕ-ի ուղղաթիռի կործանման ժամանակ, հաղորդում է AP-ն:

CV-22 Osprey ուղղաթիռը կործանվել է Զաբոլ նահանգում, Կալատ քաղաքից ոչ հեռու:

Ուղղաթիռի կործանման համար պատասխանատվությունը, աղբյուրի փոխանցմամբ, իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչները:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Զաբուլ նահանգի կառավարության ներկայացուցչին, հայտարարել է, որ վթարի պատճառ են դարձել տեխնիկական անսարքությունները: