Այսօր` ապրիլի 9-ին «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ամփոփել է 2009-2010 թթ հանարկրթական դպրոցներում Կենտրոնի կողմից անցկացված ընթացիկ առաջադիմության գնահատման արդյունքերը:

Ընթացիկ առաջադիմության ստուգման գործընթացն անցկացվել է Սյունիքի մարզի եւ Երեւանի Ավան ու Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր թվով 40 դպրոցում՝ 7600 աշակերտների մասնակցությամբ:

Ընթացիկ առաջադիմության գնահատումն իր մեջ ներառում է նաեւ սովորողներին քննական նոր համակարգին ծանոթացնելը: «Տեղում անց են կացնում նաեւ մեթոդական ցուցումներ եւ ուսուցիչներին ծանոոթացնում թեստաբանական նրբություններին: Ցավով պետք է ասեմ, որ արդյունքները գոհացուցիչ չեն: Քիմիա առարկայից աշակերտների 60 տոկոսը անբավարար է ստացել, ֆիզիկայից 31, կենսաբանությունից 35, աշխարհագրություն առարկաներից 44 տոկոս: Շատ ցածր է եղել գերմաներեն առարկայից՝ 74 տոկոս: Այս առարականներից ոչ մի աշակերտ չի հավաքել 9 կամ 10 միավոր: Ցուցանիշները ավելի բարձր են 11-րդ դասարանում, քանի որ ավարատական դասարան է եւ աշակերտները պատրաստվում են միասնական քննություններին, այդ պատճառով է ցուցանիշները բարձր»,-ընդգծել է Գուրգեն Խաչատրյանը:

Նշենք, որ վաղը՝ ապրիլի 10-ին կավարտվի դիմորդների հայտագրումը: Ըստ նախնական տվյալների, դիմորդների ընդհանուր թիվը 17505 է` ներառյալ ԼՂՀ-ն, մինչդեռ անցած տարի ընդհանուր թիվը եղել է 19165, այսինքն՝ այդ թիվը նվազել է 1660-ով: Երեւանում դիմորդների թիվը 6636 է , իսկ Լեռնային Ղարաբաղում՝ 850: