Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ  ջերմոցներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ այրվել է Ռ. Եսայան փողոցի Ջ. Հ.-ին պատկանող թիվ 35 տան մոտակայքում գտնվող կաթսայատան դուռը՝ 2 քմ: