Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի եւ Չարենցավանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին Չարենցավան քաղաքի 11 շենքի մի բնակարանից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Արմեն Զ.-ին եւ 39-ամյա Գեորգի Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ դեկտեմբերի 12-ին մի քաղաքացու տնակից եւ անասնագոմից գողացել են 12 հնդկահավ, 3 հավ, զոդման սարք, էլեկտրական սղոց, հեռուստացույց, նվագարկիչ, էլեկտրական վառարան եւ պահածոներ:

Դեկտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ՝ Գեորգի Գ.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված գողոնի մի մասը առգրավվել է:

Արմեն Զ.-ն եւ Գեորգի Գ.-ն ձերբակալված են:

Կատարվում է քննություն: