«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Շորշոր-Երևան» ջրատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված' ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10-22-ը կդադարեցվի Սիլիկյան, Լուկաշին թաղամասերի, Պռոշյան, Հաղթանակ գյուղի 5-16 փողոցների և Աշտարակի խճուղուն հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: