Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը, ով ժամանակ առ ժամանակ աչիք է ընկնում հայերի հանդես ագրեսիվ վարքագծով, Թուրքիայի խորհրդարանում ծանր դրության մեջ է հայտնվել եւ ստիպված հեռացել է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում «մեծ կաշառք» սկանդալային գործում կաշառք վերնցող նախարարի անուն հանած ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշին Թուրքիայի խորհրդարանում դիմավորել են սուլոցներով եւ վիրավորական արտահայտություններով։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մահմուդ Թանալը հայտարարել է, թե Բաղըշին պետք է հեռացնել խորհրդարանից։ «Նա պետք է իր հագած շորերի համար հաշիվ տա։ Կաշառակերության մեջ խառնված մեկը ինչպե՞ս կարող է այստեղ նստել»,-բղավել է պատգամավորը։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները խորհուրդ են տվել Էգեմեն Բաղըշին հեռանալ, որից հետո նա լքել է խորհրդարանի դահլիճը։
Նշենք, որ «մեծ կաշառք» սկանդալային գործով Էգեմեն Բաղըշին մեղադրում են ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբից խոշոր կաշառք վերցնելու եւ դրա դիմաց որոշ անձանց համար Իտալիայի վիզա, ապրելու իրավունք ստանալու եւ այլ անօրինական գործարքներ իրականացնելու մեջ։





























