Ֆրանսիական բանակի ղեկավարությունը Facebook սոցիալական ցանցում բանակի էջից հեռացրել է զինվորի լուսանկարը, որի համազգեստին նացիստական կարգախոսով պիտակ է եղել: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BFMTV պորտալին:
Հրամանատարության ներկայացուցիչները նաեւ խոստացել են պարզել զինվորի ինքությունն ու հեռացնել նրան: Նրանք նաեւ նշել են, որ այդ պիտակը ֆրանսիական բանակի պաշտոնական համազգեստի պիտակ չի հանդիսանում:
Ավելի վաղ, Facebook-ում հրապարակված լուսանկարներից մեկում պատկերված էր ֆրանսիացի խաղաղարար, որը Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունում մասնակցում էր խաղաղապահ գործողություններին: Նրա համազգեստի վրա նշված էր 32 թիվը ֆրանսիական դրոշի ֆոնի վրա եւ ԷսԷսի կարգախոսը՝ «Meine Ehre heißt Treue»(«Հավատարմությունն իմ պատիվն է»):
Հիշեցնենք, որ ֆրանսիական զորքերը մտցվել են ԿԱՀ 2013թ.-ի դեկտեմբերի սկզբին ՄԱԿ ԱԽ սանկցիայի համաձայն: Կոնտինգենտը կազմված է մոտ 1,6 հազար զինծառայողից:





























