Թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք է գտել Օջալանի ձերբակալումից հետո 12 տարի անց նոր լուսանկարի հայտնվելը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ինտերնետում հայտնված լուսանկարում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը սեղանի շուրջ նստած է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշի եւ պատգամավոր Փերվին Բուլդանի հետ։
Փերվին Բուլդանը հայտարարել է, թե լուսանկարն իրական է, սակայն նա պնդել է, թե տեղյակ չէ, թե ինչպես է այն ինտերնետում հայտնվել։ Նշվում է, թե այն դիրքից, որտեղից որ արվել է լուսանկարը, նստած է եղել Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցը։
Հիշեցնենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։






























