Վրաստանի արեւմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքում ձերբակալել են նախկին ոստիկան Գոգա Անչաբաձեին, որին մեղադրում են բռնաբարության փորձի մեջ:
Հաղորդում են, որ նոյեմբերի կեսին վրացական ոստիկանության աշխատակցին հայտնաբերել են միանգամայն մերկ վիճակում՝ ականջը կտրած:
Դատախազության տեղեկությունների համաձայն՝ ոստիկանին ծեծի է ենթարկել Կոնստանտին (Կոտե) Գուլորդավան՝ ընկերների հետ միասին: Գոգա Անչաբաձեին դաժան ծեծի են ենթարկել, կտրել են ականջն ու բոլորովին մերկ նետել են Զուգդիդիի հանրակացարաններից մեկի բակում:
Նախնական տվյալներով՝ դեպքից երկու օր առաջ այդ հանրակացարանի սենյակներից մեկում Անչաբաձեն փորձել է բռնաբարել Կոտեի կնոջը՝ Անուին, որոնց ամուսնության վկան էր ինքը:
Բռնաբարության մեջ կասկածյալին ձերբակալել էին դեկտեմբերի 20-ին: Ձերբակալման ժամանակ Անչաբաձեն իրենց վատ է զգացել, որի պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել տեղափոխել նրան հանրապետական հիվանդանոց, հաղորդել է նրա փաստաբանը:
Անչաբաձեի պալատը հսկում են իրավապահները: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 137 հոդվածի համաձայն բռնաբարության փորձի հատկանիշներով, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:





























