Վաղը` ապրիլի 10-ին Եկեղեցին նշում է Երեւանի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերահիմնադրման 300-ամյակը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արարատյան թեմի մամլո դիվանից, այդ կապակցությամբ եկեղեցում կմատուցվի պատարագ:
Բացի այդ, ժամը 13-ին եկեղեցուց կմեկնարկի խաչապտույտի թափորը, որը կընթանա Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան -Դեմիրճյան փողոցներով դեպի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Միաժամանակ կկատարվի աշխարհի 4 կողմերի օրհնության արարողություն:
Հիշեցնենք, որ Կոնդի բարձունքին Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1710 թվականին` մեծ երկրաշարժից ավերված միջնադարյան եկեղեցու տեղում:




























