Թուրքիայի արտգործնախարարության գլխավոր խորհրդական Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր` ապրիլի 9-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Սինիրլիօղլուն Թուրքիայի վարչապետի ուղերձով եւ նամակով է ժամանել Բաքու, ինչպես նաեւ ադրբեջանական կողմին ներկայացնելու է իր երեւանյան հանդիպումների մանրամասները:

Մամեդյարովի հետ հանդիպման մանրամասներ դեռեւս չկան: Օրվա մեջ Սինիրլիօղլուն հանդիպելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: