Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Արտակ Գաբրիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Ավագ Հակոբյանը:

Վարչապետի այլ որոշումներով Գագիկ Ստեփանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Ալբերտ Ղազարյանը` Կոտայքի մարզպետի տեղակալ: