Էջմիածին-Գեղակերտ ճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 22-ին, ժամը 17.50-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21015» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի վարորդը եւ «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: