Տաշիրի Ջահուկյան փողոցի սկզբնամասում, դեկտեմբերի 22-ին, ժամը 12.05-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆորդ» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: