Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ուրբաթ ընդունել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին։

Ինչպես հանդիպման ընթացքում հայտարարել է Ալիեւը, եվրահանձնակատարի այցը լավ հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի եւ Եվրամիության համագործակցության, ինչպես նաեւ կյանքի կոչվելիք ծրագրերի քննարկումների համար։

Ադրբեջանական Trend գործակալության տվյալներով, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցը, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ու էներգետիկայի ոլորտի համագործակցությանն առնչվող հարցեր։