Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանում իրեն նվիրած գլխարկը դրել եւ ծիծաղեցրել իր շրջապատում գտնվողներին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Պակիստանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փենջաբիի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ այցելել է Պակիստանի նահանգների մշակույթը ներկայացնող եւ 20 տաղավարներից կազմված գյուղ։
Շրջայցի ժամանակ Թուրքիայի վարչապետի տիկնոջը եւ աղջկան կաշվե հատուկ կոշիկ եւ պայուսակ են նվիրել։ Էրդողանն իր հերթին հետաքրքրվել է տեղացիների մոտ լայն տարածում գտած գլխարկներով եւ դրանցից մեկը նվեր ստացել։
Էրդողանը բոլորի ներկայությամբ փորձել է գլխարկը՝ ծիծաղեցնելով ներկաներին:






























