Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին աշխատանքի արտադրողականության բարձրացման նկատառմամբ առաջարկել է վերացնել ձմեռային արձակուրդները եւ հունվարի 2-ին արդեն աշխատանքի դուրս գալ:
«Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար մենք բոլորս կարող ենք մինչեւ տարեվերջ աշխատել` մինչեւ դեկտեմբերի 31-ը, օրական 18 ժամ, եւ աշխատանքի դուրս գալ հունվարի 2-ին, հավելյալ արձակուրդ ցանկացողները կարող են վերցնել երկու շաբաթով` արդեն անհատական», — ՌԴ Պետդումայի նիստում ասել է Ժիրինովսկին:
Նշենք, որ Ռուսաստանում տոնական օրերին 10-օրյա հանգիստը սահմանվել էր 2005թ. եւ բազմիցս արժանացել քննադատության: Պատգամավորները տարբեր օրինագծեր են ներկայացրել, որոնք առաջարկում են կրճատել ամանորյա արձակուրդները եւ ավելացել մայիսյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























