Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի մտավորականին ծննդյան 85-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ:





























