Շիրակի մարզի Հոռոմ-Հայրենյաց գյուղերը կապող կամրջից միջհամյանքային ճանապարհի կամրջի վրա, այսօր` դեկտեմբերի 23-ին, բնակիչները կախված տղամարդու դի են հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից:
Ավելի ուշ պարզվել է, որ կախված տղամարդը 30-ամյա Սամվել Հարութունի Սարգսյանի է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշշկական փորձաքննություն:





























