Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։
Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երեւանաբնակ զինհաշմանդամներին եւ նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաեւ ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։
Ծրագրում ընդգրկված են արցախյան պատերազմի 110 զինհաշմանդամներ։





























