Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արզուման Գարուշի Հարությունյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը ՀայաստանԻ Սահմանադրական դատարանի նախագահի եղբայրն է:





























