Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Ավան համայնքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Նարեկացի 40 շենքի 15-րդ հարկի մուտքի պատուհանից մի երիտասարդ է ցած նետվել: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին, ժամը 13:00-ի սահմանններում: Երիտասարդը 22 տարեկան էր, Ախալցխայի բնակիչ:
Թե ինչն է դրդել նրան ցած նետվել, կպարզվի նախաքննությունը: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում տեղեկություններ չեն հայտնել, միայն նշել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են:





























