Ուկրաինայի Լվով քաղաքում երիտասարդ ընտանիքը նորածին որդուն Եվրոմայդան անունն է տվել՝ ի պատիվ Կիեւում ընթացող բողոքի ցույցերի:

Երեխայի անունը որոշել է հայրը՝ Եվգենի Տիխունը, որը մասնակցում է ցույցերին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» Ուկրաինայում:

«Եվրոմայդանում ինձ ոչ ոք չի վճարում, ես այնտեղ գաղափարի համար եմ գնում: Եթե տղաս հետագայում ցանկանա փոխել անունը, իր կամքն է, կարող է դա անել: Ընկերները, բարեկամներն ու հարեւանները մեզ սատարում  են», — հայտարարել է տղամարդը:

Տղայի մայրը՝ Մարիան, նույնպես անվան մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: