Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից կալանավոր է փախուստի դիմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դառարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Ռ.Մ.-ն: Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ Ռ.Մ-ն մեղադրվում էր ավազակային հարձակում կատարելու մեջ: