Մեծ Բրիտանիայում XV դարի միջնադարյան հազվագյուտ արծաթե անոթը՝ հայտնի Լաքոքյան գավաթ անունով, վաճառվել է 1,3 մլն ֆունտ ստեռլինգով ($2,12 մլն): Գավաթը գնել է Լոնդոնի Ուիլթշիր կոմսության թանգարանը, որը գտնվում է Անգլիայի հարավում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ վաճառքից ստացված միջոցները կուղղվեն Լաքոք գյուղի եկեղեցու տանիքի նորոգմանը: Նշվում է, որ Լաքոքյան գավաթը բրիտանական թանգարանում ցուցադրվում էր 1962թ.-ից, սակայն դրա սեփականատերը եկեղեցին էր:
Գավաթն արծաթից է եւ ոսկեջրած, այն բրիտանացի ոսկերիչները ստեղծել են մինչեւ 1450 թվականը: Գավաթը սկզբնապես տեղի ֆեոդալների խնջույքների ժամանակ որպես սպասք է օգտագործվել, սակայն ավելի ուշ նվիրաբերվել է Լաքոքի եկեղեցուն՝ կիրառվելով որպես հաղորդության անոթ:





























