Այս օրերին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպումներ է ունենում նախարարություն բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների հետ` ամփոփելու տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու շնորհավորելու գործընկերների գալիք Ամանորը:
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին ԱԻ նախարարն այցելել է «ՀՀ ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության» եւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներ, ինչպես նաեւ` հանդիպել Փրկարար ծառայության, Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմերին:
Դրական գնահատելով անցնող տարվա ընթացքում արված աշխատանքները` Ա. Երիցյանն իր խոսքում նշեց, որ նախարարության ստորաբաժանումները հիմնականում կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները: Շեշտելով յուրաքանչյուր ծառայության դերն ու կարեւորությունը` ԱԻ նախարարն ընդգծեց, որ չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում:
Ելույթում Ա. Երիցյանը համառոտ ներկայացրեց նաեւ ԱԻ նախարարության ձեռքբերումները եւ տարբեր ուղղություններով մշակված զարգացման ծրագրերը:
Շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` ԱԻ նախարարը գործընկերներին մաղթեց առողջություն եւ երջանկություն, համերաշխություն` ընտանիքներում, հաջողություն եւ առաջընթաց` աշխատանքում:





























