Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի դիմած կալանավորին գտել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ՝  փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ-փնտրողական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ն հայտնաբերվել է Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դառարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Ռ.Մ.-ն: Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշենք, որ Ռ.Մ-ն մեղադրվում էր ավազակային հարձակում կատարելու մեջ: