Վաշինգթոնը չի ցանկանում ավելացնել ճնշումը` կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների հետ: Այս մասին Պետքարտուղարության աղբյուրին վկայակոչելով գրում է «Hurriyet Daily News»-ը:
«Մենք չենք ցանկանում ավելացնել լարվածության մակարդակը: Դա անհետեւանք չի մնա»,-հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան` անանունության սկզբունքի հիման վրա` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունները կփչանան: Սակայն աղբյուրը չի մանրամասնել դետալները, թե ինչպես են վերջին իրադարձությունները անդրադառնալու երկու երկրների հարաբերությունների վրա:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը նախազգուշացրել է Թուրքիայում աշխատող լիազորված օտարերկրյա դեսպաններին չմիջամտել երկրի ներքին գործերին ու «սադրիչ քայլեր» չձեռնարկել:





























