Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մարիխուանայի օրինական վերահսկվող շուկա ստեղծելու մասին օրենք է ստորագրել: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել  2013թ.  դեկտեմբերի 23-ի երեկոյան:

Ուրուգվայը դարձել է աշխարհում թմրանյութերի արտադրությունը եւ վաճառքն օրինականացրած առաջին երկիրը:

Ըստ ընդունված օրենքի՝ ուրուգվայցիները կարող են ինքնուրույն աճեցնել սահմանափակ քանակությամբ մարիխուանա: Հատկանշական է, որ երկրում օրենքն ընդունելուց առաջ էլ թույլ էին տալիս տնային պայմաններում կանեփ աճեցնել. օրենքը թույլ է տալիս աճեցնել մեկ ընտանիքի համար վեց բույս, եթե տարեկան բերքահավաքը կազմում է 480 գրամ: Բացի դրանից, մարիխուանան վաճառվելու է դեղատներում՝ հատուկ դեղատոմսով, ամսական մինչեւ 40 գրամ: Վաճառքը կսկսվի արդեն 2014թ. կեսերից, եւ կարժենա մեկ դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Կառավարությունը ոչ մի կերպ չի խրախուսում  մարիխուանայի ազատականացման հետ կապված զբոսաշրջության զարգացումը, այն ձեռք բերել կարող են միայն մեր երկրի քաղաքացիները եւ մշտական գրանցում ունեցող անձինք», - հայտարարել է Ուրուգվայի Զբոսաշրջության ազգային վարչության տնօրեն Բենհամին Լիբերոֆը:

Նա նշել է, որ Ուրուգվայում թմրանյութերն օրինականացնող օրենքի ընդունմամբ կրկնակի աճել է կեցության իրավունքի համար դիմումների թիվը: