Բելգիական Գենտ քաղաքում Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի պատճառով 300-ից ավելի բելգիացիների են տարհանել:
180կգ-անոց ռումբը հայտնաբերվել է երկաթգծային կայարանի մոտ շինաշխատանքներ կատարելիս: Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են գնացքների երթեւեկությունը եւ 300 մետր շառավղով տարհանել շրջակա բնակավայրերը:
Պայթուցիկը վնասազերծվել է կեսգիշերից հետո, այդ պատճառով շատ ընտանիքներ չեն կարողացել տանը դիմավորել Սուրբ ծնունդը:
Փորձագետների կարծիքով՝ ռումբը կարող էր նետված լինել 1943-1944թթ., երբ տվյալ տարածքում օդային հարձակումներ էին կատարվում:





























