Հացառատ թաղամասում, դեկտեմբերի 23-ին, ժամը 17-ին, հայտնաբերվել եւ ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Տիգրան Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հոկտեմբերի 1-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:





























