Քաղաքացին անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր է օգտագործել, որի առթիվ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի եւ 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Մ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Հ. Մ.-ն, հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, առանց օրինական հիմքերի 2007 թվականին, այնուհետեւ` 2009 թվականին ՀՀ ոստիկանության Արագածի անձնագրային բաժնից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որը վերջին անգամ օգտագործել է 2013թ. դեկտեմբերի 3-ին` այն ներկայացնելով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելիս:

Նախաքննությունը շարունակվում է: