Թուրքական զինուժի հետ բախումների ընթացքում Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանում 3 քուրդ զինյալ է զոհվել:

Firat գործակալության փոխանցմամբ` ապրիլի 6-ին թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ գրոհով փորձել են անցնել սահմանը եւ մտնել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետության տարածք, որի արդյունքում թուրքական զորքերի առաջընթացը խոչընդոտող քուրդ զինյալներից 3-ը զոհվել են: Թուրքական զինուժը մեծ կորուստներ կրելով ետ է քաշվել Թուրքիայի սահման եւ շարունակել հրետակոծել քուրդ զինյալների հավանական թաքնվելու վայրերը: