Ապրիլի 9-ին, ժամը 21.15-ին Արարատ քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 6-րդ՝ Խ.Գեղագուլյանին պատկանող տան տանիքում դիակ է հայտնաբերվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, ժամը 22.25-ին փրկարարների ուժերով տան տանիքից իջեցվել է 1984 թ. ծնված Անդրանիկ Գեղագուլյանի դին եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:



























