Ապրիլի 10-ին, ժամը 03.45-ին Եղեգնաձոր քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 118-րդ կմ-ում մոտ 30 մ երկարությամբ բարդու ծառն ընկել է ավտոճանապարհին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների ուժերով արմատախիլ եղած ծառը մասնատվել է եւ դուրս բերվել ճանապարհի երթեւեկելի հատվածից:




























