Մոսկվայի դպրոցներից մեկում հարբած տղամարդը գազային ատրճանակից կրակ է բացել:

«Դեկտեմբերի 25-ին ժամը 17:15-ի սահմաններում, Կանտեմիրովսկայա փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու են ձերբակալել, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դպրոցի տարածքում դասերի ժամանակ, խուլիգանական մղումներից ելնելով, գազային ատրճանակից մի քանի կրակոց է արձակել»,-հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Հարուցվել է քերական գործ՝ «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: