Արգենտինայում պիրանյաների նմանող գիշատիչ ձկների վտառի հարձակման արդյունքում ավելի քան 60 մարդ է վիրավորվել: Այդ ձկներին գրավում են վերքերը կամ արյունը:
Հաղորդվում է, որ, որ տուժածները փորձել փրկվել տապիս`լողալով արգենտինական Ռոսարիո քաղաքի գետում, որտեղ լողափերում հազարավոր մարդիկ են հանգստանում:
Ձկները հարձակվել են մարդկանց վրա, կծոտել նրանց ձեռքերն ու ոտքերը, իսկ յոթամյա աղջկա` մատի մի մասը:
Մասնագետների խոսքով` Պարանա գետում հաճախակի հանդիպող այդ ձկնատեսակն ակտիվացել է տապից: Վերջին օրերին Արգենտինայում ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի:





























